Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Մանրամասներ՝ Սևանում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած ողբերգական վիճաբանությունից

Մանրամասներ՝ Սևանում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած ողբերգական վիճաբանությունից

Mon, 15 Jun 2026 23:45:05 +0400


Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2026 թվականի փետրվարի 21-ին Սևան քաղաքում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, Ա․Խ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անչափահասներ Ա.Մ.-ն և Ն.Մ.-ն ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա․Խ.-ի մարմնի տարբեր մասերին՝ սպանելով նրան:

«Բացի այդ, Ա․Մ․-ն ձեռք է բերել և ապօրինի կերպով կրել է հարվածող-ջարդող սառը զենք հանդիսացող կռփազենք, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ն․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), Ա․Մ․-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,– նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Fri, 10 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով