Հինգշաբթի , 9 Ապրիլի 2026

Իրանի առաջնորդը երկար լռությունից հետո խոսեց․ ի՞նչ է ասել

Իրանի առաջնորդը երկար լռությունից հետո խոսեց․ ի՞նչ է ասել

Tue, 07 Apr 2026 09:30:05 +0400


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության պետի սպանությունը կապել է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ՝ հայտարարելով, որ սպայի մահը չի ազդի երկրի զինված ուժերի վրա։

Նրա խոսքերը մեջբերում են իրանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հետախուզության պետ Մաջիդ Խադեմին։

«Սպանություններն ու հանցագործությունները չեն կարող սասանել անձնուրացության իդեալները (Իրանի զինված ուժերում՝ խմբ.)»,-ասված է Խադեմիի մահվան կապակցությամբ Խամենեիի ուղերձում։

Նա նաև ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության ղեկավարի սպանությունը կապել է այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք պարտություններ են կրել իրանական ազգին պարտադրված պատերազմում և ձախողվել են իրենց չարամիտ ծրագրերում։

Հատկանշական է, որ Խամենեին տևաբար հանդես չէր եկել հանրային ուղերձով այն բանից հետո, երբ իր հոր սպանությունից հետո դարձել էր ԻԻՀ գերագույն առաջնորդ։

Արևմտյան ԶԼՄ-ները պնդում էին, թե նա ևս վիրավորվել է և տեղափոխվել Մոսկվա բուժման, սակայն Թեհրանը հերքեց այդ վարկածները։

Երկրի ԱԳՆ-ից էլ արտառոց չեն համարել այն իրողությունը, որ Խամենեին գրեթե հրապարակավ չի երևում։ Պատերազմական իրավիճակում դա նորմալ է, հավելել էին ԱԳՆ-ում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թեհրանը զգուշացրել է՝ կհարվածի չարտոնված նավերին

Թեհրանը զգուշացրել է՝ կհարվածի չարտոնված նավերին Thu, 09 Apr 2026 03:00:34 +0400 Իրանը կարող է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով