Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2026

Ձերբակալվել են Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդականն ու նախկին նախարարը

Ձերբակալվել են Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդականն ու նախկին նախարարը

Wed, 08 Apr 2026 14:04:34 +0400


Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին, ու այլ քաղաքացիների, «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների մեջ է նաեւ Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Հայկ Դավթյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ձերբակալման վերաբերյալ փոխանցում են․ «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։

Այս գործը վաղուց է հարուցված՝ 2019 թվականին, հարցաքննություններ են եղել և այլն, սակայն մեղադրյալի կարգավիճակ Սահակյանը ստացել է այսօր՝ նախկին քրեական օրենսգրքի հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում։

Մեզ հասած լուրերի համաձայն՝ մյուս մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել նաեւ «խարդախության» հոդվածով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր հրապարակումը հետեւանքներ է ունեցել

Մեր հրապարակումը հետեւանքներ է ունեցել Tue, 07 Apr 2026 14:50:05 +0400 «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով