«Կետամինի թագուհին» դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Thu, 09 Apr 2026 18:30:08 +0400

Դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Ջասվին Սանգխին։ Վերջինս հայտնի է «Կետամինի թագուհի» մականունով։ Նա անօրինական կերպով թմրանյութ է մատակարարել ամերիկացի դերասան Մեթյու Պերիին։ Այդ թմրանյութի օգտագործման հետեւանքով էլ՝ կուլտային «Ընկերները» սերիալի դերասանը մահացել է 23 թվականի հոկտեմբերին։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։
Հայտնի է, որ Սանգխը իրենց ներկայացված մեղադրանքներից հինգի հարցում ընդունել է մեղքը, այդ թվում՝ թմրանյութի պահում, երեք դրվագով՝ տարածում եւ մեկ դրվագով՝ վաճառք, որն հանգեցրել է մարդու մահվան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր