Դատարանը օրենք ստեղծող չէ, այլ՝ կիրառող. Քոչարյան
Fri, 10 Apr 2026 14:42:13 +0400

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ընթացքում հանդես է եկել քննադատական հայտարարություններով՝ անդրադառնալով դատական համակարգի դերակատարությանը և վերջին զարգացումներին։
Նրա խոսքով՝ դատարանի գործառույթը միայն օրենքների կիրառումն է, այլ ոչ թե դրանց ստեղծումը։ Քոչարյանը նշել է, որ իր գնահատմամբ՝ Վճռաբեկ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և փաստացի զբաղվել է օրենսդրական գործունեությամբ, ինչն, ըստ նրա, դատարանի իրավասության մեջ չի մտնում։
«Վճռաբեկ դատարանը օրինասեղծությամբ է զբաղվել, որի իրավունքը բացարձակապես չունի»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր