Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

Դպրոցում արյունալի մեջադեպերի պատճառը «կոյուղու» վերածված սոցցանցներ են․ Էրդողան

Դպրոցում արյունալի մեջադեպերի պատճառը «կոյուղու» վերածված սոցցանցներ են․ Էրդողան

Tue, 21 Apr 2026 10:30:36 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով դպրոցներում տեղի ունեցող զինված միջադեպերը, հայտարարել է, որ սոցիալական ցանցերը կործանարար ազդեցություն են ունենում երեխաների և դեռահասների վրա։

«Որոշ հարթակներ վերածվում են իսկական «կոյուղու»՝ այլասերելով մեր երեխաների մտքերը»,-ասել է նախագահը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։
Նրա խոսքով՝ թվային միջավայրն ավելի ու ավելի է դուրս մղում ավանդական շփումն ընտանիքում։
«Մենք հաճախ չենք պատկերացնում, թե ում հետ և ինչպես են շփվում մեր երեխաները վիրտուալ աշխարհում, երբ կողքի սենյակում են, իսկ ծնողների հետ անցկացրած ժամանակը զիջում է էկրանների առջև անցկացրած ժամանակին»,-նշել է Էրդողանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին Շանլիուրֆա նահանգի դպրոցներից մեկում զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով մոտ 20 մարդ էր տուժել։ Հարձակվողը նախկին աշակերտն է եղել, նա ինքնասպանություն է գործել։

Դրանից մեկ օր անց՝ ապրիլի 15-ին զինված միջադեպ տեղի ունեցավ նաև Ղահրամանմարաշի դպրոցներից մեկում, որի հետևանքով զոհվեց 9 մարդ՝ 8 աշակերտ և 1 ուսուցիչ։ Կան տասնյակ տուծածներ։ Հարձակվողը 8-րդ դասարանի աշակերտ էր, որը ևս ինքնասպան է եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհն այսօր կանգնել է անորոշության առաջ, որը չափազանց վտանգավոր է․ Էրդողան

Աշխարհն այսօր կանգնել է անորոշության առաջ, որը չափազանց վտանգավոր է․ Էրդողան Sat, 18 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով