Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

Անընդունելի է Հայաստանի օրվա իշխանությունների լիակատար լռությունը

Անընդունելի է Հայաստանի օրվա իշխանությունների լիակատար լռությունը

Wed, 22 Apr 2026 11:38:37 +0400


Խորը ցավ ու վրդովմունք եմ ապրում Արցախում տեղի ունեցած հերթական վանդալիզմի պատճառով։ Ոչնչացվել է Ստեփանակերտի ամենագեղատեսիլ ու խորհրդանշական հոգևոր կենտրոններից մեկը՝ Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։
Քանի՜ անգամ է Մայր տաճարը համախմբել հավատավոր ժողովրդին՝ միասնական աղոթքով դիմելու Աստծուն, ուժ ու հույս գտնելու շրջափակված Արցախը պահպանելու համար։ Այն դարձել էր տոկունության, միասնության և հավատքի խորհրդանիշ։
Ադրբեջանի կողմից իրականացվող ակնհայտ մշակութային ցեղասպանությունը չի կարող և չպետք է անտեսվի խաղաղության ձևավորման բանակցային գործընթացի համատեքստում։

Անընդունելի է Հայաստանի օրվա իշխանությունների լիակատար լռությունը։ Դա ընկալվում է որպես անտարբերություն և նույնիսկ համաձայնություն։

Միջազգային հանրության լռությունն ու անգործությունը ևս վտանգավոր նախադեպ են ստեղծում։ Երբ նման գործողությունները չեն արժանանում համարժեք արձագանքի, դա փաստացի վերածվում է «կանաչ լույսի»՝ շարունակելու նույն քաղաքականությունը։
Մեր մշակութային ժառանգությունը մեր ինքնության հիմքն է, և այն պաշտպանելը ոչ միայն իրավունքն է, այլև պարտավորությունը՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի առաջ։

Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքվում հիստերիա է Բելգիայի եւ Նիդերլանդների որոշումներից

Բաքվում հիստերիա է Բելգիայի եւ Նիդերլանդների որոշումներից Wed, 22 Apr 2026 13:45:11 +0400 Ապրիլի 16-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով