Մահացել է դերասանուհի Ելենա Ռիբալկոն

Մահացել է դերասանուհի Ելենա Ռիբալկոն

Sat, 02 May 2026 17:30:27 +0400


Սոչիում վրաերթի հետևանքով մահացել է դերասանուհի Ելենա Ռիբալկոն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Դերասանուհին փողոցն անցել է սխալ տեղով։ Արագ ընթացող «Տոյոտան» հարվածել է նրան», – ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ կինը տեղում մահացել է։ Նա 53 տարեկան էր։ Ռիբալկոն հայտնի էր Ուրախների և հնարամիտների ակումբում (КВН) իր ելույթներով։
2003թ-ին «Արևից հոգնածները» թիմի կազմում դարձել է ՈւՀԱ-ի Բարձրագույն խմբի չեմպիոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով