Գազի պաշարները պահեստարաններում շատ քիչ են
Sat, 02 May 2026 22:00:22 +0400

Եվրպայում գազամբարներում պահեստավորված գազի պաշարները վերջին հինգ տարվա կտրվածքով գտնվում են ամենաքիչ ցուցանիշի վրա՝ 32,73 տոկոս։ այս մասին հայտնում է Gas Infrastructure Europe-ը։ Համաձայն հաղորդման, անցյալ տարվա նույն ժամանակահատվածում եվրոպական գազամբարներում պահեստավորված գազի պաշարները կազմել են 39,52 տոկոս, 24 թվականին՝ 62,44 տոկոս, 23 թվականին՝ 59,73 տոկոս, իսկ 22 թվականին՝ 33,47 տոկոս։ Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը արդեն տեղեկացրել էր, որ եվրոպական ստորգետնյա գազամբարներում պահեստավորված գազի պաշարների քիչ քանակությունը հետագայում բարդություններ է ստեղծելու ձմեռային սեզոնի համար դրանց լցնելու պրոցեսում։ Նշենք, որ չնայած ապրիլ ամիսն է, սակայն շարունակում են ստորգետնյա գազամբարներից գազ ծախսելը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր