Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Մի ամբողջ 14 հազար դրամ ավել կստանա

Մի ամբողջ 14 հազար դրամ ավել կստանա

Tue, 12 May 2026 19:45:11 +0400


ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարն այդ կարճաժամկետ աշխատանքի դիմաց ստանում են աշխատավարձ։

Ընտրությունների անցկացման ժամանակահատվածը 60 օր է՝ նախապատրաստական փուլից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփում և բողոքարկման փուլ։ Աշխատավարձի չափը կարգավորվում է Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով։

Հանձնաժողովի նախագահը պետք է ստանա նվազագույն ամսական աշխատավարձի՝ 75 հազար դրամի կրկնապատիկի չափով, այսինքն` 150 հազար դրամ, իսկ նախագահի տեղակալը, հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի անդամները նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 75 հազար դրամ։ Գումարը փոխանցվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո։

ԱԺ 2021 թ. արտահերթ ընտրությունների ժամանակ հանձնաժողովի նախագահը, քարտուղարն ու անդամներն այս ընտրությունների համեմատ պակաս գումար են ստացել։ Պատճառը նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությունն է։ Քանի որ ըստ օրենքի նրանց վարձատրությունը հաշվարկվում է նվազագույն աշխատավարձի չափից ելնելով, իսկ 2021-ին նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ էր, հետևաբար հանձնաժողովի նախագահները ստացել են 136 հազար դրամ, իսկ մյուսները՝ 68 հազար դրամ։

Այս անգամ, ըստ այդմ, նախագահները կստանան 14 հազար դրամ ավելի, մյուսները` 7 հազար դրամ ավելի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել Tue, 12 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով