Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Զելենսկու երբեմնի աջ «ձեռքը» դու՞րս կգա կալանքից

Զելենսկու երբեմնի աջ «ձեռքը» դու՞րս կգա կալանքից

Mon, 18 May 2026 13:30:10 +0400


Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը հաստատել է նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի համար գրավի լրիվ չափը։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով դատարանին։

Խոսքը 140 միլիոն գրիվենի մասին է, որը համարժեք է մոտավորապես 3.1 միլիոն դոլարի։ Երմակն ամբողջ շաբաթավերջն անցկացրել է նախնական կալանքի տակ։ Այժմ, գումարը վճարելուց հետո, նա կարող է ազատ արձակվել։

Հիշեցնենք, որ Երմակի դեմ մեղադրանք է առաջադրվել մայիսի 11-ին։ Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարին մեղադրում է Կիևի արվարձանում էլիտար բնակելի համալիրի կառուցման ընթացքում փողերի լվացման մեջ։

Հինգշաբթի օրը Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը Երմակին կալանավորել է, բայց նրան գրավի դիմաց ազատ է արձակել։ Երմակը պնդել է, որ ինքը միջոցներ չունի և գումարը անիրատեսական է անվանել։ Նրա պաշտպանությունը պլանավորում էր բողոքարկել։ Սակայն, ի վերջո, գումարը գտնվել է։ Հատկանշական է, որ Երմակը պահվել է ՁՊՎ վճարովի խցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նամակ ռուսաց «թագավորին»․ Զելենսկին հանդիպո՞ւմ է խնդրում, թե՞ խաղաղություն

Նամակ ռուսաց «թագավորին»․ Զելենսկին հանդիպո՞ւմ է խնդրում, թե՞ խաղաղություն Thu, 11 Jun 2026 13:45:44 +0400 …