Բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի 5-ին
Sun, 24 May 2026 22:00:11 +0400

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հունիսի 5-ին, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Հաղորդագրության համաձայն՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը կհաջորդեն բանակցություններ վերջնական հարցերի շուրջ՝ հակամարտության վերջնական լուծման համար։
Նշվում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև նախնական համաձայնագիրը կկոչվի «Իսլամաբադի հռչակագիր»։
Աղբյուրների համաձայն՝ բանակցային գործընթացի գլխավոր միջնորդ Պակիստանը կարող է հուշագրի մասին հայտարարել առանց հիմնական կողմերի ներկայության։
Վաշինգտոնը և Թեհրանը կուղարկեն իրենց պատվիրակությունների ղեկավարներին, երբ սկսվեն վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր