Չորեքշաբթի , 3 Հունիսի 2026

ՀԱՊԿ-ում հայտարարել են՝ կառույցին անդամակցության վերաբերյալ որոշում կկայացնի հայ ժողովուրդը

ՀԱՊԿ-ում հայտարարել են՝ կառույցին անդամակցության վերաբերյալ որոշում կկայացնի հայ ժողովուրդը

Wed, 03 Jun 2026 15:33:33 +0400


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանին իր լիիրավ անդամն է համարում, իսկ ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության վերաբերյալ որոշումը կկայացնի հանրապետության ժողովուրդը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Մինչ այս պահը ՀԱՊԿ-ը Հայաստանին լիիրավ անդամ է համարում։ Այլ առաջարկներ կամ որոշումներ ՀՀ–ից չեն ստացվել», – ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին ասել է Մասադիկովը։
Նա նշել է, որ ընտրությունների ժամանակ Հայաստանի և այլ երկրների քաղաքական գործիչներն այդ առիթով ամենատարբեր հայտարարություններ են անում։

«Կարծում եմ՝ որոշումը կկայացնեն Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը։ Առայժմ նրանք ՀԱՊԿ անդամ են», – ընդգծել է Մասադիկովը։

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հանրապետությունում հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ են սպասվում։

Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկու գրասենյակը նենգափոխում է ՀՀ-ում «ուկրաինական սցենարի» մասին խոսույթը

Զելենսկու գրասենյակը նենգափոխում է ՀՀ-ում «ուկրաինական սցենարի» մասին խոսույթը Wed, 03 Jun 2026 18:05:19 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով