Չորեքշաբթի , 22 Ապրիլի 2026

Իրանը դեմ է Թրամփի հայտարարած հրադադարին․ հարվածելու՛ են

Իրանը դեմ է Թրամփի հայտարարած հրադադարին․ հարվածելու՛ են

Wed, 22 Apr 2026 10:00:07 +0400


Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին կոչ է արել ռազմական արձագանք տալ Իսլամական Հանրապետության՝ ԱՄՆ կողմից շարունակվող ծովային շրջափակմանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ հրադադարի երկարաձգման որոշումը անտեղի է, քանի որ «պարտվող կողմը չի կարող թելադրել պայմանները»։ «Թրամփի կողմից հրադադարի երկարաձգումը անիմաստ է։ Պարտվող կողմը չի կարող թելադրել պայմանները։ Շրջափակման շարունակությունը ոչնչով չի տարբերվում ռմբակոծությունից և պետք է բախվի ռազմական պատասխանի։

Ավելին, Թրամփի կողմից հրադադարի ցանկացած երկարաձգում, անկասկած, ժամանակ շահելու միջոց է՝ անակնկալ հարձակման համար։ Հիմա ժամանակն է, որ Իրանը նախաձեռնություն ցուցաբերի», – գրել է Մեհդի Մոհամմադին X-ում։

Իսկ արմատական ​​իրանցի պատգամավոր Ալի Ղոլհակին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցում պայմանների վերաբերյալ ԱՄՆ պահանջները անընդունելի են Թեհրանի համար, քանի որ դրանք չեն կարող լինել որևէ բանակցային մեխանիզմի մաս։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կշարունակեն Իրանի նավահանգիստների շրջափակումը՝ զգուշացնելով, որ ծովային առևտրի սահմանափակումները նպատակ ունեն խաթարել Իրանի եկամտի հիմնական աղբյուրները։

«Ինչպես նախագահը հստակեցրել է, ԱՄՆ ռազմածովային ուժերը կշարունակեն Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Մի քանի օրից Խարգ կղզու պահեստարանները լիքը կլինեն, իսկ իրանական խոցելի նավթահորերը կփակվեն։ Իրանի ծովային առևտրի սահմանափակումը անմիջականորեն ազդում է ռեժիմի եկամտի հիմնական աղբյուրների վրա», – գրել է Բեսենթը X-ում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի հեճուկս արցախատյաց Նիկոլ Փաշինյանի

Ի հեճուկս արցախատյաց Նիկոլ Փաշինյանի Wed, 22 Apr 2026 16:15:09 +0400 2026թ. ապրիլի 20-ին և …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով