«Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել

«Հրապարակ»․ Սահմանամերձ Բերդը «Հայփոստին» բարեգործություն է արել

Wed, 22 Apr 2026 10:15:58 +0400


Ապրիլի 16-ին, հիմք ընդունելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2113/Մ/25 դիմումը եւ հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի առաջարկությունը՝ Բերդ համայնքի ավագանին քվեարկությամբ որոշել է համաձայնություն տալ Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող, Բերդի Պառավաքար գյուղի 12 փողոց, 4 շենք հասցեում գտնվող վարչական շենքի երկրորդ հարկի N 12 սենյակը՝ 5.67 քմ մակերեսով, N 13 սենյակը՝ 12.13 քմ մակերեսով, ընդհանուր՝ 17.8 քմ մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրելու «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ փոստային ծառայություններ իրականացնելու նպատակով: Այդ որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 13 անդամ, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 3։

Բերդի համայնքապետարանից տեղեկացա, որ մոտ մեկ տարի առաջ «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենը, լինելով Բերդի համայնքապետարանում, հայտնել է, որ իրենց ընկերությունը ֆինանսական վատ վիճակում է` աշխատավարձերը չեն կարողանում ժամանակին վճարել, կենսաթոշակները նախկինում «Հայփոստ» -ի միջոցով էին վճարվում, հիմա՝ բանկային քարտերով, եւ այդ պատճառով իրենց եկամուտները նվազել են, ուստի խնդրել է «Հայփոստի» տարածքն անվճար հիմունքներով տրամադրել իրենց։

Իսկ իրականությունն այն է, որ «Հայփոստ»-ը Հայաստանի տարածքում եւ արտերկրի հետ փոստային ծառայությունների մենաշնորհ ունի, ընկերության ղեկավար կազմն էլ շատ բարձր աշխատավարձեր է ստանում, օրինակ՝ «Հայփոստ»-ի տնօրենը` Հայկ Կոնջորյանի կինը, ամսական 10 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Սակայն Բերդ համայնքի սահմանամերձ Պառավաքար գյուղում փոստային բաժանմունքի համար 2 սենյակի վարձակալության փոքր գումարը չեն կարողանում վճարել` խնդրել են տարածքն անվճար տրամադրել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արևելքում չեն հարգում մարդկանց, որոնք չեն հիշում իրենց անցյալը եւ ուրանում են իրենց նախնիների ստեղծածը

«Հրապարակ»․ Արևելքում չեն հարգում մարդկանց, որոնք չեն հիշում իրենց անցյալը եւ ուրանում են իրենց նախնիների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով