Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Առաջին ալիքին

Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Առաջին ալիքին

Mon, 08 Jun 2026 13:50:27 +0400


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատի տվել «Առաջին ալիքին»՝ պահանջելով հերքում։ «Հրապարկ»-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Դատական հայցի պահանջում նշված է․ «ՀԵՐՔՈՒՄ, 24.05.2026 թվականին «Առաջինի լրատվական ալիքի» կայքէջի «Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. Քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին» վերտառությամբ նյութի և տեսա-նյութի ընթացքում Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են։ շ

Տեսանյութը կազմվել և տեղեկատվությունը ներկայացնում է միակողմանի, ռեպորտաժը պատրաստելիս «Հայաստանի հանրային հեռուստատեսություն» ՓԲ ընկերությունը տեղեկատվությունը չի ներկայացրել բարեխիղճ և հավասարակշռված, լրատվականը չի ձեռնարկել ողջամիտ միջոցներ պարզելու Տեսանյութի մեջ ներկայացվող տվյալների ճշմարտացիությունը և հիմնավորվածությունը։ Մասնավորապես իրականությունը չի համապատասխանում այն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է որևէ քաղաքական ուժի կամ գործչի դրդմամբ, կամ գործել է որևէ անձի հովանավորչությամբ, նշված բոլոր թեզիսները և պնդումները սխալ են։ Տեսանյութը ներկայացվել է տեսանյութի հրապարակման պահին իշխող քաղաքական ուժի օրակարգին համահունչ՝ այն ծառայեցնելով վերջիններիս շահին և ընտրություններում այլ թեկնածուների նկատմամբ առավելություն ձեռք բերելուն»։

Գագիկ Ծառուկյանը պահանջում է նաեւ նյութական վնասի փոխհատուցում՝ 6 միլիոն դրամի չափով։

Ավելի վաղ, գրել էինք, որ Ծառուկյանը հայց է նեկայացրել նաեւ Նիկոլ Փաշինյանի դեմ՝պահանջելով հերքել զրպարտչական համարվող տվյալները, ներողություն խնդրել և վճարել ընդհանուր 9 միլիոն դրամ փոխհատուցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը

Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Tue, 07 Jul 2026 00:00:40 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով