Երեքշաբթի , 27 Հոկտեմբերի 2026

Դեռ պետք է սպասե՞լ

Դեռ պետք է սպասե՞լ

Mon, 08 Jun 2026 13:55:02 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնք ընտրությունների ընթացքում աջակցել են քաղաքական ուժին՝ ընդգծելով, որ նրանք պայքարել են մեծ նվիրումով և հաստատակամությամբ։

Կարապետյանն իր խոսքում անդրադարձել է նաև այն անձանց, որոնք, նրա գնահատմամբ, ներկայումս գտնվում են անազատության մեջ։ Նա նշել է, որ նրանց ձերբակալությունները եղել են անօրինական և նպատակ են ունեցել ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա։

Քաղաքական գործիչը երախտագիտություն է հայտնել նաև այդ անձանց՝ նշելով, որ նրանց գործունեությունն ու մասնակցությունը կարևոր նշանակություն ունեն երկրի և ժողովրդի համար։

Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրությունների արդյունքների վերաբերյալ առավել մանրամասն հայտարարությամբ հանդես կգա վերջնական արդյունքների ամփոփումից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ հուշագիր ստորագրեցին Նարեկ Կարապետյանն ու Ավետիս Առաքելյանը

Ի՞նչ հուշագիր ստորագրեցին Նարեկ Կարապետյանն ու Ավետիս Առաքելյանը Sat, 17 Oct 2026 18:44:08 +0400 Այսօր …