Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ կուղարկվի Հայաստան

Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ կուղարկվի Հայաստան

Sat, 20 Jun 2026 16:00:17 +0400


Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասցվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ նույն աղբյուրների` այսօր Հայաստան կժամանի 490 տոննա հացահատիկով բեռնված 7 վագոն: Հիշեցնենք` հունիսի 4-ին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել ցորենի, գարու և պարարտանյութի հերթական խմբաքանակը:

Բացի տարանցիկ փոխադրումներից, Ադրբեջանից նաև նավթամթերք է արտահանվում Հայաստան։ Վերջին տվյալների համաձայն` Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը Վրաստանում դարձել է քաղաքական թեժ քննարկումների պատճառ

Նիկոլ Փաշինյանը Վրաստանում դարձել է քաղաքական թեժ քննարկումների պատճառ Sat, 22 Aug 2026 13:45:02 +0400 …