Չորեքշաբթի , 15 Հուլիսի 2026

Հաջողության պատմություն՝ Viva- «Արտիսիմո» համագործակցության արդյունքում

Հաջողության պատմություն՝ Viva- «Արտիսիմո» համագործակցության արդյունքում

Mon, 22 Jun 2026 14:50:04 +0400


Փոքրիկ Ալեքսն սկսել է խոսել: Ավելին՝ մեղմվել են մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ) հետևանքները, փոխվել է երեխայի և նրա ընտանիքի կյանքի որակը: Երեքուկես տարեկան Ալեքսը մեկ ամիս առաջ կարողանում էր արտաբերել ընդամենը երեք բառ, չուներ ուշադրության կենտրոնացում և խաղալու ցանկություն: Այժմ դրական մեծ առաջընթաց կա փոքրիկի վարքագծում, ինչպես նաև շրջապատի և երևույթների ընկալման հարցում: Տղան խոսում է, հաշվում, ճանաչում է գույները և համբերատար է դարձել ուշադրություն կենտրոնացում պահանջող խաղերի ժամանակ: Երեխայի մայրը նկատում է, որ դրական դինամիկան նպաստել է նաև ընտանիք հոգեվիճակի փոփոխությանը:

Ալեքսի հաջողության պատմությունը Viva-«Արտիսիմո» համագործակցության կարևոր ձեռքբերումներից մեկն է: «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասնագետները նշում են՝ նման արդյունքի են հասել անվճար հիմքունքներով կազմակերպված` յոթամսյա ինտենսիվ աշխատանքների շնորհիվ: Վերականգնողական թերապիաների շարունակականությունն ու հետևողականությունը կարևոր են՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար: Թեման ավելի արդիական է մարզերում, որտեղ խնդիր է այս խմբի երեխաների վաղ հայտնաբերումը, իսկ ընտանիքներն առավել խոցելի են՝ մասնագիտական, զարգացման կենտրոններից օգտվելու՝ երբեմն անհնարինության պատճառով:

«Մենք զգալի ձեռքբերում ունենք երկու մարզի «Ոսկեփորիկներում»: Յուրաքանչնուր երեխայի հաջողություն կենտրոնի հաջողությունն է: Մեզ հետ առաջին քայլերն են անում, մեզ հետ առաջին բառերն են ասում: Այդ հաջողությունը պայմանավորված է թե´ ծնողների, ներգրավվածությամբ, թե´մասնագետների գրագետ աշխատանքով: Այդուհանդերձ, ամենակարևորը վերականգնողական թերապիաների չընդհատվող շարունակականությունն է: Մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ Viva-ի աջակցությամբ՝ ունենք այդ հնարավորությունը: Կենտրոնն իրականացնում է վերականգնողական տարբեր թերապիաներ՝ ֆիզիոթերապիայից մինչև զգայական ինտեգրում և ձիաբուժություն», – ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:

Viva-ի աջակցությամբ, «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնների մասնագետները Վայոց ձորում և Գեղարքունիքում տիտանական աշխատանք են կատարում: Տարեկան կտրվածքով՝ լիարժեք սպասարկվում է 200 երեխա: Աշխատանքի մեթոդաբանությունը, հետևողական ջանքերն ու նվիրումը տալիս են ցանկալի արդյունք: Կիրառվում է ծնող-երեխա-մասնագետ շղթան ապահովող մոդելը, գիտելիքներ ստացած ծնողները տանը կիրառում են երեխայի հետ շփման՝ ճիշտ մոտեցում: Աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող Կարինայի հաջողության պատմությունը ևս այդ մոդելի կիրառման փաստերից է: Եղեգնաձորի «Ոսկեփորիկ»-ի մասնագիտական թիմին հաջողվել է զգայարանների անհավասարակշռության (դիզբալանսի) հետևանքով վարքային և սննդակարգի խախտումներ ունեցող երեխայի մոտ անհամեմատելի արդյունք ապահովել: Կիրառվող ջանքերի նպատակը ոչ թե ժամանակավոր, այլ ամբողջ կյանքի համար արդյունք ստանալու ցանկությունն է: Աղջիկն արդեն կարողանում է խոսք, ցանկություն արտահայտել, հաճախում է դպրոց և ինտեգրվել է միջավայրին:

Ի դեպ, Եղեգնաձորի «Ոսկեփորիկն» իր տարածքով հարմարեցված է զգայական ինտեգրման ուղղությամաբ տարվող աշխատանքներին: Քսան գյուղ և մեկ քաղաք սպասարկող մասնաճյուղում վերականգնողական աշխատանքներ են իրականացնում տարբեր՝ հենաշարժողական, գենետիկ խնդիրներ ունեցող երեխաների հետ, ուշադրության կենտրոնում են նաև աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող երեխաները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը

Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը Mon, 13 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով