«Առողջ եղեք, որ պատասխան տաք». ինչպես շնորհավորեցին փոխքաղաքապետի ծնունդը
Tue, 23 Jun 2026 12:28:12 +0400

Երևանի ավագանու նիստի ընթացքում ընդդիմադիր Մեսրոպ Մանուկյանը հայտարարությամբ դիմել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին՝ անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող մի շարք գործողությունների:
Նա, շնորհավորելով Գրիգորյանի ծննդյան օրը, միաժամանակ քննադատել է կարմիր գծերի և հասարակական տրանսպորտի սակագների բարձրացման որոշումները՝ դրանք որակելով ապօրինի։ Մանուկյանը նշել է, որ ցանկանում է, որպեսզի փոխքաղաքապետը առողջ լինի և հետագայում պատասխան տա իր գնահատմամբ իրականացված անօրինական գործողությունների համար։
«Առողջ եղեք, որ հնարավորություն ունենաք էս ապօրինությունների համար պատասխան տալու»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր