Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

4-րդ դարի հին հռոմեական դրամներ են հայտնաբերվել

4-րդ դարի հին հռոմեական դրամներ են հայտնաբերվել

Sat, 16 May 2026 15:00:02 +0400


Խորվաթիայի Մոխովո շրջանում, որը գտնվում է երկրի արեւելյան հատվածում, հնագետները 302 հատ հին հռոմեկան ժամանակների դրամներ են հայտնաբերել։

Համաձայն Զագրեբի Հնագիտության ինստիտուտի, դրամները կարող են պատկանած լինել հին հռոմեացի զինվորականի, որը ծառայել է ոչ մեծաքանակ զորամասում։ Վերջինս, ըստ պատմական աղբյուրների, պաշտպանել է Դունայի մերձափնյա հատվածը, որը Հռոմեական կայսրության սահմանային շրջաններից է հանդիսացել։

Դրամները հայտնաբերվել են հռոմեական պաշտպանական համակարգի պեղումների ժամանակ։ Դրամները թվագրվում են ՄԹ 4-րդ դարով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հիսուսի գերեզմանի առեղծվածը

Հիսուսի գերեզմանի առեղծվածը Tue, 01 Sep 2026 22:00:01 +0400 Օրեր առաջ միջազգային մամուլում տարածվեցին լուրեր, …