Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Կոկորդիլոագետն իրեն զրպարտված է զգում

Կոկորդիլոագետն իրեն զրպարտված է զգում

Wed, 09 Sep 2026 20:15:37 +0400


Սեպտեմբերի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում նշանակված էր ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանն ընդդեմ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի քաղաքացիական հայցով դատավարության առաջին նիստը։

Հայցի պատճառը Մախսուդյանի՝ մայիսի 4-ին «Հրապարակին» նրա տված հարցազրույցն է, որտեղ վերջինս նշել է․ «Գարիկ Սարգսյանը արտասվում էր՝ ասում էր՝ երեխեք ունեմ, աղաչում էր, որ չտանեմ մարտադաշտ»։ Այս նախադասությունը զայրացրել է նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Գարիկ Սարգսյանին եւ նա դիմել է դատարան ու պահանջում է հերքում, ինչպես նաև 6 միլիոն դրամ որպես զրպարտության փոխհատուցում։ Սեպտեմբերի 9-ի նիստը, սակայն, չի կայացել` Մախսուդյանի միջնորդությամբ։

Մ․ Մախսուդյանը մեզ ասաց, որ ինքը ֆինանսական միջոցների բացակայության պատճառով պաշտպան, ներկայացուցիչ չի կարողացել վերցնել, բայց փաստաբան Հովհաննես Խուդոյանի աջակցության շնորհիվ` փաստաբան Ժաննա Հարությունյանը 2 օր առաջ ստանձնել է իր շահերի պաշտպանությունը եւ հիմա ժամանակ են խնդրել, որ նյութերին փաստաբանը ծանոթանա եւ պատշաճ պաշտպանություն ապահովի։ Մ․ Մախսուդյանը հավելեց նաեւ, որ փաստաբան Աննա Մանթաշյանն իրեն վերաբերող քրեական գործով 2 տարի անվճար պաշպանում է իր շահերը, ինչի համար ինքը շնորհակալ է նրան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Դիմողը մաթեմատիկական բուհ է ընդունվել, ի՞նչ կապ ունի ԵՊՀ պրոֆեսորը». փաստաբանը բացահայտում է կաշառքի գործի զավեշտը

«Դիմողը մաթեմատիկական բուհ է ընդունվել, ի՞նչ կապ ունի ԵՊՀ պրոֆեսորը». փաստաբանը բացահայտում է կաշառքի գործի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով