Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Ի՞նչ է ակնկալում Իրանը մեր տարածաշրջանում․ Ղալիբաֆը Բաքվում է

Ի՞նչ է ակնկալում Իրանը մեր տարածաշրջանում․ Ղալիբաֆը Բաքվում է

Wed, 24 Jun 2026 15:00:29 +0400


Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն հենց իրենք՝ տարածաշրջանային երկրները։

Նա այս հայտարարությունն արել է Բաքվում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանում։

Նա տարածաշրջանային անվտանգության ապահովումը երկրների կողմից անվանել է Իրանի քաղաքականության գլխավոր նպատակ։

«Ոչ մի երկիր չի կարող ապահովել իր սեփական անվտանգությունը ուրիշների հաշվին։ Տարածաշրջանի տնտեսությունն ու զարգացումը պետք է ծառայի բոլոր ժողովուրդների բարեկեցությանը», – հավելել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանի կոշտ պատասխանը՝ Մեդվեդևին․ կրքերը թեժանում են

Ալեն Սիմոնյանի կոշտ պատասխանը՝ Մեդվեդևին․ կրքերը թեժանում են Wed, 26 Aug 2026 13:16:20 +0400 ՀՀ …