Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Կրքերը չեն հանդարտվում

Կրքերը չեն հանդարտվում

Thu, 25 Jun 2026 15:30:22 +0400


Սպիտակ տան՝ Աշխարհի գավաթի կազմակերպման աշխատանքային խմբի ներկայացուցիչը մեկնաբանել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունները, որոնք վերաբերում էին ազգային հավաքականի՝ ԱՄՆ մեկնելու ընթացքում առաջացած դժվարություններին։

Իրանական կողմը հայտնել էր, որ թիմը մեկնելուց առաջ օդանավակայանում բախվել է որոշ խոչընդոտների։ Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչը հերքել է այդ պնդումները՝ նշելով, որ հավաքականի ճանապարհորդությունը կազմակերպվել է նախատեսված ժամանակացույցի համաձայն։

Նրա խոսքով՝ Իրանի հավաքականը ոչ միայն խնդիրների չի բախվել, այլև ժամանել է նախատեսված ժամից մի քանի րոպե շուտ։

Իրանի և Եգիպտոսի ազգային հավաքականների հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Սիեթլի «Լումեն Ֆիլդ» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 05:00-ին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ իրանցի ֆուտբոլիստները կկարողանան ԱՄՆ ժամանել հանդիպումից երկու օր առաջ։

Աշխարհի առաջնության խմբային փուլի նախորդ երկու տուրերում Իրանի հավաքականը գրանցել է ոչ-ոքիներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ սենատն օգնու՞մ է Իրանին․ Թրամփը մեկնաբանել է աղմկահարույց բանաձևը

ԱՄՆ սենատն օգնու՞մ է Իրանին․ Թրամփը մեկնաբանել է աղմկահարույց բանաձևը Wed, 24 Jun 2026 13:00:39 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով