Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

ԱՄՆ սենատն օգնու՞մ է Իրանին․ Թրամփը մեկնաբանել է աղմկահարույց բանաձևը

ԱՄՆ սենատն օգնու՞մ է Իրանին․ Թրամփը մեկնաբանել է աղմկահարույց բանաձևը

Wed, 24 Jun 2026 13:00:39 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սենատի ընդունած «անիմաստ» բանաձևը, որը սահմանափակում է իր ռազմական իրավասություններն Իրանի դեմ հակամարտությունում, կդժվարացնի Թեհրանի հետ իր բանակցությունները։

Ավելի վաղ հայտնել ենք՝ ԱՄՆ սենատը հավանություն է տվել բանաձևին, որը պահանջում է Թրամփից՝ դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, որոնք ԱՄՆ-ն սկսել էր առանց Կոնգրեսի հավանության։ Սպիտակ տունը հայտարարել է, որ բանաձևը օրենքի ուժ չունի և նախագահի ստորագրություն չի պահանջում։

«Իրանը հարցրել է իմ մարդկանց. «Ի՞նչ է նշանակում այս ամենը»։ Այդ սենատորները հենց հիմա դժվարացրին իմ աշխատանքը», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Նրա խոսքով` Իրանն իր «կարթի վրա էր», իսկ Սենատը «անժամանակ և անիմաստ հանդիպում» է որոշել անցկացնել։
Թրամփը նշել է, որ այս քայլով օրենսդիրները ցույց տվեցին իրենց դժգոհությունը առաջնորդի գործողությունների նկատմամբ և դրանով օգնեցին Իրանի իշխանություններին և մխիթարեցին նրանց։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը:

Իսկ արդեն հունիսի 21-ին Կատարի և Պարկստանի միջնորդությամբ Շվեյցարիաում տեղի ունեցան ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցություններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը

Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը Thu, …