Մելանյա Թրամփը խոսել է Ուկրաինայում իրականացվող մարդասիրական գործողության մասին
Sat, 31 Oct 2026 16:30:01 +0400

ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ մարդասիրական գործողությունները, որոնք իրականացվում են Ուկրաինայի Խերսոնի մարզի Ալեշկի քաղաքում, հնարավոր է եղել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ձեռք բերված համաձայնության շնորհիվ։ Նա նշել է, որ ուկրաինական եւ ռուսական հումանիտար թիմերը ներկայումս օգնություն են ցուցաբերում տեղի քաղաքացիական բնակչությանը, նախապատրաստում նրանց տարհանումը։ Նա նաեւ ասել է, որ հրադադարը տեղում շարունակվում է արդեն ութսուն ժամ։ Հրադադարը մեկնարկել է հոկտեմբերի քսանյոթի, Երեւանի ժամանակով՝ առավոտյան հինգից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր