Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Որ դեպքում Ուկրաինական հակամարտությունն արդեն կարգավորված կլիներ, ըստ Լավրովի

Որ դեպքում Ուկրաինական հակամարտությունն արդեն կարգավորված կլիներ, ըստ Լավրովի

Wed, 16 Sep 2026 18:30:58 +0400


Եթե Միացյալ Նահանգները չնահանջեր Անքորիջյան պայմանավորվածություններից, ապա ուկրաինական հակամարտությունն արդեն ավարտված կլիներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Նրանք, այսինքն՝ Միացյալ Նահանգները, կարող էին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ առաջ դադարեցնել տալ մարտական գործողությունները, եթե չխափանեին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Անքորիջում»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լավրովը մանրամասնել է, որ ամերիկյան առաջարկները նախատել էին մարտական գործողությունների դադարեցում այնպիսի պայմաններով, որոնք ձեռնտու էին ռուսական կողմի համար։ Նա ընդգծել է, որ Մոսկվան այդ առաջարկները ընդունել էր առանց փոփոխությունների, հետեւաբար նաեւ՝ կարծում է, որ դրանք ձեռք բերված պայմանավորվածություններ էին։ Միաժամանակ նաեւ՝ ՌԴ ԱԳ նախարարը մեղադրել է եվրոպական երկրներին այն բանում, որ կարողացել են համոզել ԱՄՆ նախագահց Դոնալդ Թրամփին՝ հրաժարվել նախնական առաջարկներից։ Բացի այդ, աչքի առաջ ունենալով Ստամբուլյան գործընթացի խափանումը՝ նախարար Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը այլեւս չի դադարեցնի ռազմական գործողությունները բանակցային որեւէ գործընթացի ընթացքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե ոստիկանություն եք զանգում, ուրեմն պիտի սպասեք

Եթե ոստիկանություն եք զանգում, ուրեմն պիտի սպասեք Wed, 07 Oct 2026 18:22:36 +0400 ԱԺ-ում կառավարության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով