Որքա՞ն է կազմում Հայաստանի անդամավճարը ՀԱՊԿ ընդհանուր բյուջեում

Որքա՞ն է կազմում Հայաստանի անդամավճարը ՀԱՊԿ ընդհանուր բյուջեում

Fri, 26 Jun 2026 11:00:04 +0400


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդհանուր բյուջեում Հայաստանի անդամավճարը կազմում է 10%։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Մեկնաբանելով անդամավճարների թեման՝ նա նշել է, որ «խոսքը տոկոսային հարաբերակցության մասին է»։
Վասիլևը հիշեցրել է, որ Ռուսաստանը վճարում է կազմակերպության բյուջեի 50%-ը, «մյուսները վճարում են կազմակերպության բյուջեի 10-ական տոկոսը»։

«Համապատասխանաբար, իր 10%-ը, որը պետք է վճարեր հայկական կողմը, վերջինս արդեն երկու տարի է՝ չի վճարում»,-հավելել է նա։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավարությունը մանրակրկիտ քննարկելու է Հայաստանի հետագա անդամակցության հարցը։
Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:

Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ թուրքամետ, ո՛չ ամերիկամետ և ո՛չ էլ եվրոպամետ

Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ թուրքամետ, ո՛չ ամերիկամետ և ո՛չ էլ եվրոպամետ Sat, 27 Jun …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով