Փաշինյանի քայլե՛րն են արժեզրկում Սահմանադրական դատարանը

Փաշինյանի քայլե՛րն են արժեզրկում Սահմանադրական դատարանը

Sat, 27 Jun 2026 14:45:04 +0400


Ընտրությունների արդյունքները դեռևս վիճարկվում են Սահմանադրական դատարանում։ Սա նշանակում է, որ իրավական գործընթացը դեռ ավարտված չէ, և վերջնական խոսքը դեռ չի հնչել։

Սակայն հանրությունը բոլորովին այլ պատկեր է տեսնում։ Իշխանությունը պաշտոններ է բաշխում, չեն դադարում քրեական հետապնդումները, ձերբակալությունները, ընդդիմության գնահատմամբ՝ քաղաքական տեռորի դրսևորումները։ Անկախ նրանից, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ իրավական հիմնավորում ունի, հանրության մեջ ձևավորվում է վտանգավոր հոգեբանական մթնոլորտ։
Քաղաքացին մտածում է՝ եթե իշխանությունն առանց զսպվածության պաշտոններ է բաշխում, շարունակում է ճնշել քաղաքական հակառակորդներին, հավանաբար, Սահմանադրական դատարանում հարցն արդեն լուծված է, մնում է միայն հրապարակել որոշումը։ Եվ հենց սա է ամենամեծ խնդիրը։

Գուցե օրենքը չի արգելում իշխանությանը շարունակել իր լիազորությունների իրականացումը։ Բայց ժողովրդավարական պետությունը միայն օրենքի տառով չի ապրում։ Այն ապրում է նաև քաղաքական բարեվարքությամբ, պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքով և հանրային վստահությամբ։

Այս իրավիճակում առավել զուսպ վարքագիծը կընկալվեր ոչ թե որպես թուլություն, այլ որպես պետական հասունություն։ Եթե մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը իշխանությունը խուսափեր կադրային նշանակումների հրապարակումներից և հասարակության մեջ լարվածություն առաջացնող քայլերից, հանրությանը մի պարզ ուղերձ կփոխանցեր՝ «Մենք հարգում ենք ոչ միայն օրենքի տառը, այլև դրա ոգին»։

Այսօր, սակայն, շատ քաղաքացիների մոտ առաջանում է բնական հարցը՝ եթե ամեն ինչ դեռ Սահմանադրական դատարանում է, ապա ինչո՞ւ է իշխանությունն իրեն պահում այնպես, կարծես ամեն ինչ արդեն ավարտված է։
Այս տպավորությունը վտանգում է ոչ միայն իշխանության հեղինակությունը, այլև Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը։

Ժողովրդավարությունը մահանում է ոչ միայն այն ժամանակ, երբ դատարաններն անկախ չեն, այլ նաև այն ժամանակ, երբ քաղաքացիները սկսում են հավատալ, որ դրանց որոշումները կանխորոշված են։ Եթե իշխանության գործողությունները մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը այդ տպավորությունն են թողնում, ապա վնասվում է պետության ամենակարևոր կապիտալը՝ հանրային վստահությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել

«Հրապարակ»․ Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել Sat, 27 Jun 2026 08:00:51 +0400 Հունիսի 7-ի ընտրությունների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով