Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

«Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը դիմել է ՍԴ

«Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը դիմել է ՍԴ

Fri, 19 Jun 2026 19:50:13 +0400


2026 թվականի հունիսի 19-ին «Հանուն Հանրապետության ժողովրդարության պաշտպանների դաշինք» կուսակցության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:
Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:
Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Սույն դիմումի կարգավիճակի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությանը կարող եք հետևել ՍԴ պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական հարթակի ՍԴ պաշտոնական էջում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անջատողականները հաղթել են Քվեբեկում․ինքնիշխանության տրիո՞ւմֆ

Անջատողականները հաղթել են Քվեբեկում․ինքնիշխանության տրիո՞ւմֆ Tue, 06 Oct 2026 11:00:00 +0400 Հոկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում …