Մարգարիտա Սիմոնյանը ներել է իր դեմ մահափորձ կատարած մարդկանց

Մարգարիտա Սիմոնյանը ներել է իր դեմ մահափորձ կատարած մարդկանց

Sat, 04 Jul 2026 09:30:02 +0400


«Ռոսիա սեգոդնյա» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է իր դեմ մահափորձ նախապատրաստելու գործով 12 մեղադրյալների դատավճիռը: Նա հայտարարել է, որ ոխ չունի դատապարտյալների նկատմամբ և պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել նրանց ընտանիքներին:

«Ես շատ շուտ եմ ներել, և եթե կան փոքր երեխաներ կամ մնացել են տարեց ծնողներ, կամ որևէ մեկը, որին օգնելու կարիք կա՝ կօգնեմ», – իր տելեգրամյան ալիքում գրել է Սիմոնյանը:

Նա հավելել է, թե որպես քրիստոնյա՝ վշտացած է, որ մարդիկ կարող են փողի դիմաց փորձել սպանել մեկ այլ մարդու, բայց միևնույն ժամանակ կարծում է, որ չարը պետք է պատժվի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի Արևմտյան երկրորդ շրջանային ռազմական դատարանը 6-20 տարվա ազատազրկման է դատապարտել Սիմոնյանի դեմ մահափորձի մասին քրեական գործով մեղադրվողներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալեն Սիմոնյանը պարգեւատրել է

Ալեն Սիմոնյանը պարգեւատրել է Tue, 30 Jun 2026 12:12:08 +0400 Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով