Ի՞նչ ունեցվածքով է հեռանում Ալեն Սիմոնյանը

Ի՞նչ ունեցվածքով է հեռանում Ալեն Սիմոնյանը

Fri, 03 Jul 2026 15:45:07 +0400


ԱԺ նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Ալեն Սիմոնյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներակայացրել 2025թ. Իր եկամուտների եւ գույքի հայտարարագիրը։

Ըստ այդ հայտարարագրի, Սիմոնյանը իշխանափոխությունից հետո՝ 2019թ. օգոստոսին գնել է բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում` նախապես վաճառելով նույն համայնքում ունեցած իր բնակարանը։ Սիմոնյանը պաշտոնը թողնելու դրությամբ ունեցել է 26.5 մլն կանխիկ գումար, իսկ բանկային հաշիվներին 80 դոլար և 654 հազար 933 դրամ։ Նա «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից ստացել է 53 մլն 806 հազար դրամ փոխառություն։ Նրա եկամուտները կազմել են տարեկան 27 մլն 917 հազար 879 դրամ, որից 23 մլն 556 հազար 920 դրամ ստացել է ԱԺ-ից, իսկ մնացածը՝ եկամտահարկի հետ վերադարձից։

Փաստացի Սիմոնյանը ամսական ստացել է գրեթե 2 մլն դրամ աշխատավարձ։ Նա նաեւ վարկեր ունի` 63 մլն 399 հազար 435 դրամ, որից 18 հազար 720 դրամը այլ վարկի մայր գումարի մնացորդն է եղել, իսկ մնացածը՝ 2 բնակարանի համար հիփոթեքային վարկը։ Ալեն Սիմոնյանը հայտարարգրել է նաեւ, որ իր հանգստի համար ծախսել է 3 մլն 80 հազար դրամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապօրինի իշխանության ապօրինի պահապա՞նը

Ապօրինի իշխանության ապօրինի պահապա՞նը Thu, 02 Jul 2026 17:45:26 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով