15 տարվա մեջ նույն վիճակախաղով երկու խոշոր շահում է ունեցել
Sun, 05 Jul 2026 22:30:02 +0400

ԱՄՆ Իլինոյս նահանգ, Չիկագոյի բնակիչը տեղի վիճակախաղերից մեկով 15 տարվա մեջ երկու խոշոր շահում է ունեցել։ Օրերս նրա շահած գումարի չափը կազմել է 1,3 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։
Նախորդ շահումը կազմել է 45 հազար դոլար։ Վիճակախաղը կոչվում է Little Lotto։ Տղամարդը պատմել է, որ նախապես մտադիր չի եղել վիճակախաղի տոմս գնել։ Գնացել է լցակայան՝ մեքենան լիցքավորելու եւ մանրադրամը վերցնելու փոխարեն՝ վիճակախաղի տոմս է վերցրել։ Շահած գումարը տղամարդը մտադիր է ծախսել նոր տան վրա, իսկ մնացածը ներդնել իր եւ կնոջ ծերունական թոշակի համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր