Կիրակի , 13 Սեպտեմբերի 2026

Թուրքիայի փոխնախագահը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին

Թուրքիայի փոխնախագահը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին

Wed, 08 Jul 2026 13:30:00 +0400


Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պատասխանել է թուրքական «Haberler.com» լրատվամիջոցի հարցերին։

Նա հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկվելու Թուրքիայի ու ԱՄՆ նախագահների հանդիպման ընթացքում, գրում է Ermenihaber-ը։

«Քննարկվելու են բազմաթիվ տարածաշրջանային, գլոբալ և երկկողմ հարցեր։ Հարավային Կովկասը շատ կարևոր է։ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները զգալիորեն նվազել են։ Մենք այժմ շատ մոտ ենք խաղաղությանը (մոտ կետում ենք)։ Մյուս կողմից, կա «Զանգեզուրի միջանցքը»։ Դրա բացումը ամրապնդում է Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապը և Միջին միջանցքը՝ Չինաստանից մինչև Եվրոպա։ Մենք բոլորս դա ենք ցանկանում, և Թուրքիան մեծ ջանք է գործադրում»,- նշել է Յըլմազը։

Նրա խոսքով, Թուրքիան ջանում է, որպեսզի և՛ խաղաղություն լինի, և՛ Թուրքիայի ու Հայաստանի միջև լիակատար կարգավորում լինի։ Այս հարցում ԱՄՆ-ն ու Թուրքիան նմանատիպ տեսակետ ունեն։

«Կարծում եմ՝ նորմալ է, որ սա մեր քննարկումների մաս կազմի»,-նշել է Թուրքիայի փոխնախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու է Փաշինյանը հրաժարվում հանրաքվե անցկացնելուց

Ինչու է Փաշինյանը հրաժարվում հանրաքվե անցկացնելուց Sat, 12 Sep 2026 19:45:30 +0400 ՌԴ Պետդումայի ԱՊՀ …