Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

Զորքերը դուրս չեն բերվի․ Իսրայելը հերքում է Թրամփին

Զորքերը դուրս չեն բերվի․ Իսրայելը հերքում է Թրամփին

Thu, 09 Jul 2026 16:00:10 +0400


Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը չունի իր զորքերը Լիբանանից դուրս բերելու ծրագրեր, փաստորեն հերքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

Ըստ The Times of Israel-ի, Կացը ընդգծել է, որ Իսրայելն ինքն է որոշումներ կայացնում Լիբանանում իր ռազմական ներկայության վերաբերյալ։

«Մենք ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել Լիբանան մուտք գործելու համար, և մեզ թույլտվություն պետք չէ այնտեղ մնալու համար», – հայտարարել է նախարարը։

Նա հայտարարել է, որ իսրայելական ուժերը կմնան Լիբանանում՝ Գալիլեայի և երկրի այլ հյուսիսային շրջանների բնակիչներին «Հզբոլլահ»-ի սպառնալիքներից պաշտպանելու համար։ Կացը հավելել է, որ իսրայելական բանակը անհրաժեշտ գործողություններ կանցկացնի մինչև խմբավորումը զինաթափվի և անվտանգության սպառնալիքը չվերանա։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստվում է իր զորքերը դուրս բերել Լիբանանից։ Նա ասել է, որ այս հարցը քննարկվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և նա գնահատել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև հարաբերությունները աստիճանաբար բարելավվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խամենեին ցանկացել է դուրս գալ մարդկանց մեջ` թույլ չեն տվել

Խամենեին ցանկացել է դուրս գալ մարդկանց մեջ` թույլ չեն տվել Mon, 06 Jul 2026 20:00:54 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով