Կիրակի , 16 Օգոստոսի 2026

Խամենեին ցանկացել է դուրս գալ մարդկանց մեջ` թույլ չեն տվել

Խամենեին ցանկացել է դուրս գալ մարդկանց մեջ` թույլ չեն տվել

Mon, 06 Jul 2026 20:00:54 +0400


Իրանի նոր Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ցանկություն է հայտնել հոր՝ սպանված Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունների ժամանակ դուրս գալ հասարակության մեջ եւ մասնակցել, սակայն անվտանգության ծառայությունը թույլ չի տվե դա անել։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

«Խամենեին ասել է, որ ցանկանում է մասնակցել հուղարկավորության գոնե որոշ հատվածների, հատկապես՝ Մեշխեդում իմամ Ռըզայի անվան դամբարանում տեղի ունեցած հուղարկավորության արարողությանը, աղոթել հոր համար»,- ասված է հրապարակման մեջ։ Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը անվտանգության նկատառումներից ելնելով, դա թույլ չի տվել։

Հիշեցնենք, որ հանգուցյալ «Ռահբար» Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններն ուղեկցվում են աննախադեպ անվտանգային միջոցառումներով։ Փակվել է նույնիսկ Թեհրանի օդային տարածքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Գերօրինական» ընտրություններ, «գերլեգիտիմ» իշխանություն

«Գերօրինական» ընտրություններ, «գերլեգիտիմ» իշխանություն Fri, 14 Aug 2026 17:15:36 +0400 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում …