Դատարանը չի վերացրել նախկին նախագահի հանդեպ սահմանված սանկցիաները
Sat, 11 Jul 2026 16:30:26 +0400

Ուկրաինայի Գերագույն դատարանը մերժել է նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հայցը, որով վերջինս խնդրում էր վերացնել գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից իր հանդեպ սահմանված սանկցիաները։ Համաձայն դատարանի որոշման՝ Պորոշենկոյի հայցի մերժման որոշումը ուժի մեջ է մտնում հնգօրյա ժամկետում։
Հիշեցնենք, որ 25 թվականի սկզբին նախագահ Զելենսկին նախկին նախագագ Պորոշենկոյի դեմ սանկցիաներ էր սահմանել, որով արգելափակվել են Պորոշենկոյի՝ Ուկրաինայում ունեցած ակտիվները։
Պորոշենկոն հայտարարել է, որ դա արվել է, որպեսզի նվազեցվի իր քաղաքական ազդեցությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր