Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում

«Հրապարակ»․ Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում

Sat, 11 Jul 2026 08:20:53 +0400


Չնայած Ազգային ժողովի լիազորությունների ավարտին դեռ մեկ ամիս կա, եւ նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստն օգոստոսի 3-ին է, սակայն ՔՊ-ի կողմից մերժված Ալեն Սիմոնյանն ու նրա թիմն արդեն լքել են խորհրդարանը։

Սիմոնյանը հուլիսի 13-ից մինչեւ օգոստոսի 2-ն արձակուրդում է լինելու, նրա խորհրդական Աշխեն Հայրապետյանն ազատման դիմում է գրել։ Իսկ ՔՊ վարչության կողմից ընտրված Ռուբեն Ռուբինյանը, դեռ չընտրված, իրեն արդեն ԱԺ նախագահ է զգում, անցնում է կաբինետներով, հրահանգներ տալիս։ Նրանից ավելի ակտիվ է կինը՝ ԱԺ աշխատակից Մարիամ Հաջի-Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երբ ՔՊ վարչությունն Ալեն Սիմոնյանի փոխարեն ԱԺ նախագահի թեկնածու ընտրեց Ռուբեն Ռուբինյանին, Սիմոնյանը հրաժարվեց նաեւ պատգամավորի մանդատից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին Պուտինին զսպելու կոչով դիմել է Չինաստանին

Զելենսկին Պուտինին զսպելու կոչով դիմել է Չինաստանին Mon, 24 Aug 2026 15:30:46 +0400 Ուկրաինայի նախագահ …