Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Համաձայնեցնում են ՌԴ դեմ նոր սանկցիաները

Համաձայնեցնում են ՌԴ դեմ նոր սանկցիաները

Sat, 11 Jul 2026 20:00:52 +0400


Ամերիկացի չորս սենատորներ հայտարարել են, որ պայմանավորվել են նախագահ Թրամփի վարչակազմի հետ Կոնգրեսում Ռուսաստանի դեմ սահմանվելիք նոր սանկցիաների մասին օրենքի նախագծի ապագայի մասին։

Այս մասին հայտարարել են մասնավորապես հանրապետականներ Լինդսի Գրեհեմը, Ռոջեր Վիքերը եւ դեմոկրատներ Ջին Շեյխինն ու Ռիչարդ Բլումենթալը։ Սենատորները հայտարարել են նաեւ, որ շատ կարեւոր է ստեղծել մեխանիզմ, որը կստիպեր ռուսական նավթ ու գազ գնողներին վճարել բարձր գին։ Նրանք հույս են հայտնել, որ օրինագիծը շուտով կդրվի քննարկման։

Հիշեցնենք, որ սենատոր Գրեհեմը հատկապես վերջին շրջանում շատ է խոսում այն մասին, որ նախագահ Թրամփը Ռուսաստանի դեմ սանկցիաների սահմանման համար «կանաչ լույս» է վառել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փչոցներ՝ արդեն տիեզերական մասշտաբի

Փչոցներ՝ արդեն տիեզերական մասշտաբի Sat, 12 Sep 2026 18:45:50 +0400 Ավելի ախմախ գագաթնաժողով, քան տիեզերականն …