Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Ռեփեր է ձերբակալվել՝ ընտանեկան բռնության մեղադրանքով

Ռեփեր է ձերբակալվել՝ ընտանեկան բռնության մեղադրանքով

Tue, 21 Jul 2026 14:30:38 +0400


Միացյալ Նահանգների Հարավային Կարոլինա նահանգում ձերբակալվել է ռեփեր Desiigner-ը, իսկական անունը՝ Սիդնի Ռոյել Սելբի III։ Նա մեղադրվում է երկրորդ աստիճանի ընտանեկան բռնություն գործադրելու մեջ։ Այս մասին հայտնում է Billboard-ը։ Ներկայումս նա գտվնում է մեկուսարանում։

Դատարանը չի թույլատրել գրավով ազատ արձակումը։ Նրան նաեւ կենդանիներին կանխամտածված վնաս հասցնելու եւ այլոց՝ 2-10 հազար դոլարի ունեցվածքի վնասման հոդվածներով է մեղադրանքներ առաջադրվել։ Ոստիկանական ամփոփագրերից տեղեկանում ենք, որ ռեփերը թունդ վիճաբանություն է ունեցել իր ընկերուհու եւ նրա մոր հետ։ Ընկերուհին եւ ռեփերն ունեն համատեղ երեխա։ Նա մուրճով կոտրել է նրանց բջջային հեռախոսները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Բժիշկներից հետ են գանձում հունվարից ստացած աշխատավարձերը

«Հրապարակ»․ Բժիշկներից հետ են գանձում հունվարից ստացած աշխատավարձերը Wed, 02 Sep 2026 09:45:05 +0400 Այս …