Ինչ կաներ Ավինյանը, եթե Ծառուկյանը վարսավիրանոց ունենար

Ինչ կաներ Ավինյանը, եթե Ծառուկյանը վարսավիրանոց ունենար

Wed, 05 Aug 2026 13:54:42 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ նրա գույքերի նկատմամբ պետական գործողությունները քաղաքական բնույթ են կրում։

Պատգամավորի խոսքով՝ պետությունը վերցրել է «Մուլտի Ուելնես» մարզահամալիրը և այն հանձնել Երևանի քաղաքապետարանին։ Նա նշել է, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրապարակային հայտարարությամբ քաղաքացիներին կոչ է արել օգտվել մարզահամալիրից։

Խաչատրյանը, իրավիճակը համեմատելով, նշել է, որ եթե Գագիկ Ծառուկյանը որևէ այլ բիզնես, օրինակ՝ վարսավիրանոց ունենար, ապա, իր կարծիքով, այն նույնպես կարող էին վերցնել, իսկ քաղաքապետը կհորդորեր քաղաքացիներին օգտվել այդ ծառայությունից։

«Գագիկ Ծառուկյանն ունենար վարսավիրանոց, կխլեիք ու Տիգրան Ավինյանը կասեր՝ խնդրում եմ, բոլորդ գաք, ֆենվեք ու էպիլյացիա անեք այս վարսավիրանոցում»,- ասել է պատգամավորը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ծառուկյանի դեմ այլանդակությունը միավորեց բոլորիս

«Հրապարակ». Ծառուկյանի դեմ այլանդակությունը միավորեց բոլորիս Fri, 07 Aug 2026 10:15:31 +0400 «Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով