Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Հանցագործները՝ բանակու՞մ․ Պուտինի ուշագրավ որոշումը

Հանցագործները՝ բանակու՞մ․ Պուտինի ուշագրավ որոշումը

Wed, 05 Aug 2026 14:00:53 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս մի շարք ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց պայմանագրեր կնքել Պաշտպանության նախարարության հետ: Փաստաթուղթը, որը հստակեցնում է պայմանագրային զինվորական ծառայության համար իրավասու անձանց ցանկը զորահավաքի, ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ, հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում։

Օրենքի համաձայն՝ պայմանագրեր կնքելու իրավունք է տրվել ավազակության, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, թմրանյութերի մաքսանենգության, անօրինական միգրացիայի կազմակերպման, կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության, միջուկային նյութերի անօրինական շահագործման, միջուկային նյութերի գողության, զենքի, զինամթերքի և ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգության, պահպանվող օբյեկտներ անօրինական մուտք գործելու, վառելիքի և էներգետիկայի օբյեկտներում անվտանգության պահանջների խախտման և պետական ​​գաղտնիք պարունակող փաստաթղթերի կորստի հետ կապված հանցագործությունների համար դատապարտված անձանց։

Պետդուման համապատասխան օրինագիծը հաստատել է հուլիսի 22-ին՝ երկրորդ և երրորդ ընթերցմամբ: Փաստաթուղթը նախկինում խորհրդարանի ստորին պալատ էր ներկայացվել կառավարության կողմից։

Պաշտպանության փոխնախարար և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետ Վիկտոր Գորեմիկինը հայտարարել է, որ հոդվածների ցանկի ընդլայնումը կավելացնի պայմանագրային զինծառայողների թիվը, և որ նոր օրենքով զորակոչված զինծառայողները կծառայեն հատուկ ստորաբաժանումներում՝ մյուս պայմանագրային զինծառայողներից առանձին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ Լիլիթ Գալստյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում․ Լիլիթ Գալստյան Wed, 07 …