Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

«Անավարտ խաղաղություն» գրքի մասին` մանկավարժականում

«Անավարտ խաղաղություն» գրքի մասին` մանկավարժականում

Fri, 18 Sep 2026 20:15:54 +0400


Սեպտեմբերի 17-ին Մանկավարժական համալսարանում հանրային դասախոսությամբ հանդես է եկել ամերիկահայ իրավագիտության դոկտոր, խաղաղաշինության ոլորտի փորձագետ Հրայր Պալյանը։ Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրել է միջազգային հարաբերություններում առկա չլուծված հակամարտությունների, դրանց կարգավորման և խաղաղության հաստատման գործընթացների վերաբերյալ իր մասնագիտական դիտարկումները՝ անդրադառնալով հակամարտությունների առաջացման ու զարգացման առանձնահատկություններին, դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին և խաղաղության գործընթացների արդյունավետության վրա ազդող գործոններին։

Դասախոսության ընթացքում Հրայր Պալյանը ներկայացրել է նաև 2026 թվականին հրատարակված իր հեղինակած «Անավարտ խաղաղություն» գիրքը՝ աշխատության ստեղծման նախապատմությունը, հիմնական գաղափարներն ու հետազոտական մոտեցումները։ Գիրքը նվիրված է ղարաբաղյան հակամարտության բացթողնված հնարավորություններին: ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորել է նման հանդիպումների դերը ուսանողների մասնագիտական աշխարհայացքի և վերլուծական մտածողության ձևավորման գործում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը Fri, 18 Sep 2026 10:30:05 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով