Ուրբաթ , 7 Օգոստոսի 2026

Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտները արդեն Հայաստանում

Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտները արդեն Հայաստանում

Fri, 07 Aug 2026 12:57:38 +0400


Այսուհետ Հայաստանում հյուրանոցների աստղայնությունը որոշելու է Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան:
Շուրջ չորս տարի տևած բանակցությունները, օրենսդրական փոփոխությունները և հյուրանոցային ոլորտի միահամուռ ջանքերը վերջապես տվեցին սպասված արդյունքը:

«Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ընտրվեց որպես հյուրանոցային տնտեսության օբյեկտներին (ՀՏՕ) որակավորում տրամադրող միավորում:

Ասոցիացիան հյուրանոցների և այլ ՀՏՕ-ների որակավորման գործընթացը իրականացնելու է եվրոպական ստանդարտների հիման վրա՝ աշխարհահռչակ Hotelstars Union համաեվրոպական հյուրանոցային աստղեր տրամադրող կառույցի չափանիշների կիրառմամբ:
Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել միավորման բազմամյա անդամ Հայատանի Հյուրանոցների Ասոցիացիային:

«Hotelstars Union-ի ողջ ընտանիքի անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիային մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս հաղթանակը նշանակալի ձեռքբերում է և հստակ վկայում է Ասոցիացիայի պրոֆեսիոնալիզմի, վստահելիության և հյուրընկալության ոլորտում որակի բարձր չափանիշների զարգացմանն ուղղված հետևողական նվիրվածության մասին։ Ուրախ ենք, որ մեր հայ գործընկերներին վստահվել է Հայաստանում Hotelstars դասակարգման համակարգի ներդրումը։ Վստահ ենք, որ նրանք բարձր պատասխանատվությամբ, մասնագիտական հմտությամբ և մեծ նվիրումով կիրականացնեն այս կարևոր առաքելությունը։

Hotelstars համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր քայլ է կացության ոլորտում առավել մեծ թափանցիկության, համադրելիության և հյուրերի վստահության ամրապնդման ուղղությամբ։ Հյուրանոցների համար այն ապահովում է որակի միջազգայնորեն ճանաչված չափանիշ, շուկայում ավելի բարձր տեսանելիություն և ավելի հստակ դիրքավորում միջազգային զբոսաշրջության՝ օրեցօր ավելի մրցակցային շուկայում։ Ներդրման գործընթացի սահուն և հաջող իրականացումն ապահովելու նպատակով HotellerieSuisse-ը (Շվեյցարիայի հյուրանոցների ասոցիացիա), Hotelstars Union-ի հետ սերտ համագործակցությամբ, կաջակցի Հայաստանի Հյուրանոցային Ասոցիացիային՝ փոխանցելով դասակարգման ոլորտում իր բազմամյա փորձն ու գործնական մասնագիտական գիտելիքները։ Մենք անհամբեր սպասում ենք արդյունավետ համագործակցության, որը կնպաստի որակի չափանիշների ամրապնդմանը և հավելյալ արժեք կստեղծի թե՛ Հայաստանի և թե՛ Եվրոպայի հյուրանոցների ու հյուրերի համար։ «Թիմային աշխատանքն է, որ երազանքը դարձնում է իրականություն», — ընդգծել է Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն։

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան կոչ է անում բոլոր հյուրանոցներին ուղիղ կապ հաստատել Ասոցիացիայի հետ և ստանալ ամբողջական տեղեկություն սպասվելիք բարեփոխման վերաբերյալ ուղարկելով նամակ director@hotelassociation.am էլ. հասցեին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե»

Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» Fri, 07 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով