Շաբաթ , 15 Օգոստոսի 2026

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով բեռ է տեղափոխվել

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով բեռ է տեղափոխվել

Fri, 14 Aug 2026 21:45:03 +0400


Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ՝ ուղարկվել է ցորենի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Շարժակազմը բաղկացած է եղել վեց վագոնից։ Տեղափոխված բեռների ընդհանուր ծավալը կազմել է 420 տոննա ցորեն։ Առ այսօր, ըստ պաշտոնական վիճակագրության, որը ներկայացվել է ադրբեջանական պատկան մարմինների կողմից, Ռուսաստանից Հայաստան՝

Ադրբեջանի տարանցմամբ՝ տեղափոխվել է՝
Ավելի քան 40 հազար տոննա ցորեն
Մոտ 9 հազար տոննա պարարտանյութ
1136 տոննա պորպան գազ
133 տոննա ալյումին
1114 տոննա ածուխ
67 հազար տոննա փայտանյութ։

Բացի այդ, առ այսօր՝ Ադրբեջանից Հայաստան տեղափոխվել է՝
Մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանով ցորեն է ուղարկվել

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանով ցորեն է ուղարկվել Thu, 13 Aug 2026 22:15:24 +0400 Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով