Շաբաթ , 5 Սեպտեմբերի 2026

Աղբանոց նետված պահարանում գտել են 86 հազար եվրո

Աղբանոց նետված պահարանում գտել են 86 հազար եվրո

Fri, 14 Aug 2026 17:30:00 +0400


Իտալիայի Բոլոնյա քաղաքում երկու կին աղբանոց նետված պահարանից գտել են 86 հազար եվրո։ Այս մասին հայտնում է Corriere di Bologna պարբերականը։ Գումարը գտնելուց հետո, կանայք դիմել են քաղաքային իշխանություններին եւ հայտնել գտածոյի մասին։ Ընթացակարգի համաձայն, գտնված գումարը տեղափոխվել է քաղաքապետարանի պահոց։ Քաղաքային իշխանություններն իրենց հերթին հայտարարություն են տվել պաշտոնական լրատվական հարթակով։

Դրանից հետո հայտնվել է աղբանոց նետված կահույքի տիրոջ ժառանգը։ Համաձայն իտալական օրենսդրության, գումարի հանդեպ իրավունք են ձեռք բերել ինչպես այն գտնող երկու կանայք, այնպես էլ ժառանգը։ Եւ ահա, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց հետո, երեք անձինք համաձայնության են եկել, ըստ որի՝ պահարանը գտած կանանցից մեկը ստացել է 33 հազար եվրո, իսկ մնացած գումարը բաժանվել է ժառանգի եւ երկրորդ կնոջ միջեւ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները

«Հրապարակ»․ Պաշտոնյա ամուսինների տասնյակ հազարավոր դոլարները Thu, 03 Sep 2026 08:20:03 +0400 Երեկ հայտնի դարձավ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով