Հինգշաբթի , 20 Օգոստոսի 2026

Ճամբարակի զորամասում՝ դժբախտ պատահար․ կա զոհ

Ճամբարակի զորամասում՝ դժբախտ պատահար․ կա զոհ

Thu, 20 Aug 2026 09:31:13 +0400


«Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Ճամբարակի զորամասերից մեկում։

Ըստ մեզ հասած նախնական տեղեկությունների՝ զորամասի հրամանատարության կողմից զինվորներին պատժելու նպատակով նրանց դուրս են բերել վազքի։ Պատմեցին, որ զինվորներից մի քանիսը վազել են զորամասի պարագծից դուրս՝ այն հատվածում, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, նրանց գտնվելու իրավունքը չի եղել։ Մեզ պատմոցին, որ հրամամատարը փորձել է պատժել զինծառայողներին, պարսպից դուրս վազեցրել, որի իրավունքը չուներ։

Այդ ընթացքում խոշոր «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել զինծառայողներից մի քանիսին։

Մեր տեղեկություններով՝ դեպքի հետևանքով կա զոհ, ինչպես նաև տուժածներ։ Դեպքի մանրամասները, զոհերի և տուժածների հստակ թիվը այս պահին ճշտվում են։

Կապ հաստատեցինք ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի հետ, նա ասեց, որ քիչ անց հաղորդագրություն կտարածեն, հաստատեց, որ կա մեկ զոհ և հոսպիտալացված զինծառայողներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը

«Հրապարակ». Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը Sat, 15 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով