Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Երկու հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ

Երկու հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ

Sun, 16 Aug 2026 12:45:33 +0400


Երկու հայ բռնցքամարտիկ է դուրս եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

3-րդ մրցումային օրը հաղթանակների շարքը բացել է Էվա Խլղաթյանը, որը շատ վստահ առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Սոֆիա Առլովայի նկատմամբ։

Հայ մարզուհին նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։

1/4 եզրափակիչում է նաև 50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, որը համառ պայքարում պարտության մատնել է տանտերերի ներկայացուցիչ Պավլե Պապովիչին։

1/4 եզրափակիչում Կիրակոսյանը մրցել է Վրաստանի, իսկ Խլղաթյանը՝ Բուլղարիայի ներկայացուցչի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ

Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Tue, 22 Sep 2026 18:31:46 …