200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման
Tue, 25 Aug 2026 18:00:45 +0400

Լիտվայում պատուհասած փոթորիկը առանց էլեկտրամատակարարման է թողել մոտ 256 հազար սպառողի։ Այս մասին հայտնում է լիտվական ազգային LRT ռադիոկայանը, հղում տալով երկրի էներգետիկ օպերատորների տարածած տվյալներին։ Վթարավերականգնողական աշխատանքները ակտիվորեն իրականացվում են։ Ժամեր անց արդեն՝ այդ թիվը նվազել էր ու կազմել 219 հազար սպառող։ Լիտվայի ողջ տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված խափանումների եւ վթարների երեք հազար դեպք էր արձանագրվել։ Վերականգնողական աշխատանքները կարող են տեւել մոտ մեկ շաբաթ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր