Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են
Fri, 28 Aug 2026 11:39:32 +0400

Վարչապետի որոշումներով՝ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Հրաչյա Սարգսյանը, Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»,- նշվում է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ՝ Արման Սարգսյանը նույնպես վերանշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Սարգսյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»։ Վարչապետի թիվ N 762-Ա որոշմամբ՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է նաև Կարեն Բրուտյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Բրուտյանին վերանշանակել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր